ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում պատերազմի հավանականության եւ դրա դեպքում ՀԱՊԿ-ի գործողությունների մասին հարցին, չցանկացավ մեկնաբանություններ տալ դրան` հաշվի առնելով հարցի զգայուն լինելու հանգամանքը, ինչպես նաև այն, որ այժմ լուրջ և ծանր բանակցություններ են ընթանում:
«Ցանկանում եմ կրկնել Ռուսաստանի նախագահի խոսքերն առ այն, որ Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է` դրանից բխող բոլոր հետեւանքներով»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց նա:
Բորդյուժան Հայաստանում է` մասնակցելու ՀԱՊԿ երկրների թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի իրավասու մարմինների ղեկավարների խորհրդի 10-րդ նիստի աշխատանքներին: