Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը փակ է

3

Դեկտեմբերի 2-ի ժամը 9.00-ի դրությամբ մերկասառույց է Սելիմի լեռնանցքում: Սաստիկ բքի և վատ տեսանելիության պատճառով առայժմ փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը:
Վերին Լարսի անցակետի հատվածում ձյան առատ տեղումների պատճառով երթևեկությունն արգելված է տրեյլերների, կիսատրեյլերների և 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների համար: