Վաշինգտոնում գործող Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի փորձագետ Սերգեյ Մարկեդոնովը «Ազատություն» ռ/կ-ին ասել է, որ Բաքուն դեռևս պատրաստ չէ հակամարտության կարգավորմանը, նա մասնավորապես շեշտել է.
«Ինչ վերաբերում է «հայկական հարցին», ապա այստեղ Բաքուն ակնհայտորեն ստեղծագործական մոտեցման պակաս է զգում: Այլիսլիի նկատմամբ իշխանությունների դրական վերաբերմունքը կարող էր նաև որպես դրական ազդանշան ընկալվել Լեռնային Ղարաբաղի հայերի համար, որոնց պաշտոնական Բաքուն ներկայացնում է որպես Ադրրբեջանի քաղաքացիներ: Նման ազդանշան, սակայն, այդպես էլ չհնչեց», – նշել է վերլուծաբանը:
«Մենք ևս մեկ հավելյալ ապացույցը ստացանք այն իրողության, որ ոչ միայն իշխանությունները, այլև շարքային ադրբեջանցին պատրաստ չէ ձգձգված այս հակամարտության կարգավորմանը»,- ընդգծել է Մարկեդոնովը։