Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը պաշտոնական այցով մեկնել է Ռուսաստան : Ինչպես հաղորդում է APA գործակալությունը, Մամեդյարովը այցի ընթացքում հանդիպելու է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին և նրան է փոխանցելու պաշտոնական Բաքվի պատասխանը ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի նամակին ԼՂ հակամարտության կարգավորման հետ կապված: