Բանդայի ղեկավարի կինն էլ է ձերբակալված

4

”Ժողովուրդ” օրաթերթը գրում է, որ մեծ աղմուկով վնասազերծված զինված բանդայի պարագլուխ Արտյուշա Հակոբյանին կալանավորելուց հետո նրա կինը եւս ձերբակալվել է, ապա 2 ամսով կալանավորվել եւ տեղափոխվել Աբովյանի կալանավայր: Ըստ լուրերի` վրացահայ Մարինա Հակոբյանը ոստիկանների կողմից իրենց տանը հայտնաբերված դեղերից մեկն իր ”վրա է վերցրել”, որպեսզի ամեն ինչ չբարդվի ամուսնու վրա: Այս լուրը ”Ժողովուրդ”-ի հետ զրույցում հաստատեց նաեւ Արտյուշա Հակոբյանի հայրը` Սուրեն Հակոբյանը, բացառությամբ հարսի կալանավորման պատճառի: Ասաց, թե չգիտի` ինչու են կալանավորել Մարինային: Ի դեպ, Գառնու ”Սուրիկի լավաշ”-ի Սուրեն Հակոբյանը ”Բարգավաճ Հայաստան” կուսակցության Գառնու տարածքային կառույցի ղեկավարն է: Իսկ զինված բանդայի պարագլուխ Արտյուշը` Սուրենի որդին, ընտրությունների ժամանակ Դաշնակցության ներկայացուցչի կողմից դանակահարվել է ԲՀԿ-ի օգտին աշխատելու համար