ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը դեմ է, որ բոլոր թեկննածուները դուրս գան ընտրապայքարից՝ տեղը զիջելով Պարույր Հայրիկյանին. «Ես նման խաղերի մեջ չեմ մտնի երբե՛ք: Ճիշտ հակառակը, բոլորը պետք է պահեն ու պահանջեն, որ սա բացահայտվի»,- ասել է Բագրատյանը:
Նա պահանջում է, որ գտնեն Հայրիկյանի դեմ մահափորձ կատարած հանցագործին. «Եթե չեն գտնում ու չեն էլ հետաձգում ընտրությունները, ես չեմ հասկանում՝ ի՞նչ է կատարվում: Չեմ ասում հենց իշխանությունն արեց: Այնպիսի մթնոլորտ կստեղծվի, որտեղ դա անընդհատ կարվի: Ի՞նչ է եղել: Դրա համար պետք չի մեզ լոլոներ կարդալ: Պետք է բռնել նրան, ով կրակել է եւ ասել՝ ով է դա»:
Խոսելով երկրում տիրող վիճակի ու իշխանությունների մասին՝ Բագրատյանը շեշտեց, որ երկրում բոլորը ահաբեկված են, իսկ ին վերաբերվում է Սերժ Սարգսյանին. Եվ հետո՝ էդ ի՞նչ պահվածք էր գերեզմանատանը: Իրենք են, չէ՞, սիրում ասել՝ նյարդայնանում է հաճախորդը»,- ասել է թեկնածուն՝ հիշելով Եռաբլուրում Սերժ Սարգսյանի կոպիտ պատասխանը՝ ուղղված լացող կնոջը: