ԲՀԿ խմբակցությունը չի մասնակցելու այս քառօրյայի մնացած որևէ քննարկման, և ԲՀԿ պատգամավորների ելույթներից հետո խմբակցությունը կլքի նիստերի դահլիճն ու Ազգային ժողովի շենքը,- հայտարարեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
Սակայն Զոհրաբյանը շեշտեց, որ իրենք շատ ուշադիր հետևելու են քվեարկությանը: Իսկ պատգամավորներին խորհուրդ տվեց չմասնակցել քվեարկությանը: