«Բարգավաճ Հայաստան»-«Ժառանգություն» հակամարտությունը շարունակվում է, քանի որ ոչ մի ,ոչ մյուս կողմը չեն ցանկանում այսպես ասած զիջումների գնալ, կամ ավելի ճիշտ է ասել, որ նրանք 2ն էլ մի ոտքը դրել են մի կոշիկի մեջ: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պաշտոնապես հայտարարում է, թե չի կատարի «Ժառանգություն» կուսակցության որեւէ պայման: «Ժառանգությունն» էլ ասում է` այդ դեպքում` բարի ճանապարհ: ԲՀԿ անդամ Նաիրա Զոհրաբյանը կարծում է, որ գործընկերները իրար հետ պայմաններով ու առավել ևս ուլտիմատումներով չպետք է խոսեն. «Ոչ մենք, ոչ էլ ՀՅԴ-ն ու ՀԱԿ-ը չենք հասկանում «Ժառանգության» ուլտիմատումների բուն պատճառը: Նրանք սթափ չեն գնահատում իրավիճակը: Այդ դեպքում չեմ հասկանում, ինչու են դեմ մեր` կոալիցիայի անդամ մնալուն, եթե նույն «Ժառանգության» անդամ Ստյոպա Սաֆարյանը մեծ խանդավառությամբ մասնակցում է ԱԺ-ի մի ծրագրի, որին մասնակցում են կոալիցիայի անդամներից: Որեւէ քաղաքական ուժ, իրավունք չունի «Բարգավաճ Հայաստան»-ին որեւէ նախապայմաններ,ուլտիմատումներ ու պայմաններ առաջադրել: Ես ուղղակի դա գնահատում եմ կոռեկտության բոլոր սահմանների խախտում»: Այս խնդրի վերաբերյալ իրենց դիտարկումն է ներկայացնում «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը՝ իրենց պայմանը չհամարելով ուլտիմատում ասաց. «Եթե մեր ներկայացրած աշխատանքի կազմակերպումն իրենց համար ուլտիմատում է, դա արդեն իրենց գործն է»,-ասաց նա ու ներկայացրեց իրենց պահանջները. «Մենք չենք ասում դուրս եկեք կոալիցիայից, ինչպես իրենք են ներկայացնում, մենք ասում ենք, որ եթե, իրոք, նրանք ուզում են ազատ ու արդար ընտրությունների անցկացվի, թույլ չտալ ընտրախախտումներ, կաշառքներ ու բարեգործություններ, ապա իրենց այդ ցանկությունը իրենց իսկ ստորագրությամբ պետք է հաստատեն հռչակագրում հենց քաղաքական ուժերի ղեկավարները»: Նաիրա Զոհրաբյանը «Ժառանգության» այսպիսի պահվածքը համարում է անհասկանալի. «Անցած շաբաթ շտաբի ձեւավորման սկզբում նման պայման այս քաղաքական ուժը չէր առաջադրել, բայց մեկ շաբաթ անց հանկարծ նման հայտարարություն արեց»,-ասաց նա: «Ստում են,- ասում է Ստյոպա Սաֆարյանը,- մենք դա ասել ենք հենց շտաբի ձևավորման առաջին օրը, ձայնագրություններն էլ ունենք: Եթե նրանք չցանկանան, մենք այսպես թե այնպես այդ աշխատանքները կատարելու ենք, բայց այդ դեպքում կանենք առանձին, եթե իրենք չեն կարող մտնել իրենց ղեկավարների աշխատասենյակ ու մի րոպեով դա ստորագրել տան, ուրեմն մեր և իրենց առջև դրված խնդիրները չեն համընկնում:Մենք իրենց կասենք մնաք բարով»,-ասաց Սաֆարյանը: Զոհրաբյանն էլ պնդում է, թե ԲՀԿ-ն ոչ միայն չի կատարի «Ժառանգության»` ներկայացրած ուլտիմատումը,այլև կարծում է, որ «Ժառանգության» բացակայությունը չի կարող խանգարել այլ քաղաքական ուժերին շարունակել աշխատանքը վերջերս ձեւավորված շտաբի շրջանակներում:
Հիշեցնենք, որ սկզբնապես այդ շտաբի ստեղծամն հայտարարության տակ ստորագրել են ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի, ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» ներկայացուցիչները: Ավելի ուշ «Ժառանգությունը» հայտարարեց, որ իրենց ստորագրությունը նախնական է եւ մի քանի պայման առաջ քաշեց: