Արցախում արդեն 25.908 ընտրող կատարել է իր պարտքը

20

Արցախում հուլիսի 19-ին նախագահական ընտրություններ են: Առավոտյան ժամը 08:00-ին բացվել են բոլոր 274 ընտրական տեղամասերը, որոնցից մեկը Հայաստանում ԼՂՀ ներկայացուցչությունում` ՀՀ-ում ժամանակավորապես գտնվող կամ բնակվող ԼՂՀ քաղաքացիների ընտրական իրավունքի իրականացումն ապահովելու համար: Համաձայն ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների, ժամը 12-ի դրությամբ ընտրողների 26.19 տոկոսը կատարել է իր քաղաքացիական պարտքը, այսինք 98909 ընտրողից, ընտրատեղամասեր են այցելել 25908-ը:

Հիշեցնենք, որ ընտրություններին մասնակցող նախագահի թեկնածուները երեքն են` ԼՂՀ գործող նախագահ Բակո Սահակյանը, Հայաստանի պետական ագրարային համալսարանի գիտաուսումնական գծով պրոռեկտոր Արկադի Սողոմոնյանը եւ ԼՂՀ Ազգային ժողովի անկուսակցական պատգամավոր Վիտալի Բալասանյանը: