13-ամյա Արցախցի աղջնակի` Ադելինայի նամակը` ուղղված Ադրբեջանի նախագահին վերջին շրջանում մեծ աղմուկ հանեց ոչ միայն հայկական, այլև հատկապես ադրբեջանական լրատվամիջոցներում` դառնալով հակահայկական քարոզչության հերթական մատի փաթաթանը: Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը գտնում է, որ այդ աղջնակի գրած նամակը իրականում ոչ մի հակահայկական ուղղվածություն էլ չունի, սակայն ադրբեջանցիների համար լավ միջոց է քարոզչությունն աշխատացնելու համար. «Ադելինայի պարագայում այդ կերպարը նկարագրել չի հաջողվի, որովհետև էտ աղջիկը ազատ ու արժանապատիվ արցախահայության ներկայացուցիչ է»:
Հիշեցնենք, որ աղջիկը նամակում խոսել էր խաղաղության, պատերազմի վտանգի և այլնի մասին. «Նման մտորումներ բոլորս ունենք պատերազմի հնարավոր վտանգների, խաղաղության: Մարդկային մտորումներ են: Ըստ էության արտահայտվեց մի մտավախություն, որ բոլորս ունենք»:
Սակայն Ջամալյանը համոզված է, որ այս նամակը դեռ երկար կշահարկվի: Բայց քարոզչության մեթոդներն են փոխվել մտավախություն է հայտնում փորձագետը և հավելում, որ հայ երիտասարդների հետ ժամանակ առ ժամանակ հանդիպումներ են անցկացվում ադրբեջանական կառավարության ներկայացուցիչների հետ հանգիստ, խաղաղ վայրերում, ինչը ունի խորը և հակահայկական ենթատեքստ: «Մենք պետք է կարողանանք դիմադրել և հակազդել»,- վստահ է Ջամալյանը: