Արտագաղթը անտեսում են, թե՞ խրախուսում

9

«Երբեք մի ասա երբեք» հայտնի արտահայտությունը չգիտեմ արտասահմանցիներին ծանոթ է, թե ոչ, բայց հայերին ոչ միայն ծանոթ է այլև` շատ արդիական: Այլևս ոչ մի հայ չի կարող չասել` «Չեմ գնալու Հայաստանից»: Եթե կարիքը թակի դուռը, ապա ճամպրուկները հավաքելու գործընթացից խույս տալ, դժվար թե լինի: Ու դժվար թե գտնվի մեկը, ով արտասահմանում ունենա, ինչպես ասում են ձեռք բռնող հարազատ, ու չգնա հայրենիքից: Ցավալին այն է, որ գնում են ով` որտեղ կարող է, ինչպես կարող է… Այն, որ Հայաստանը արագ տեմպերով դատարկվում է, տեսնում ենք բոլորս` առանց սոց հարցումների ու պետական պաշտոնայներին լսելու` անզեն աչքով` սովորական քաղաքացու պես: Ամեն քայլափոխի կարելի է հանդիպել «վաճառվում է» ցուցանակ: Մարդիկ ծախում են` ինչ ունեն-չունեն ու հեռանում երկրից` իրենց երկրից, այն երկրից որի համար իրենց հարազատներն արյուն են թափել ու այն երկրից որի հետ բազմաթիվ հույսեր են կապել, այն երկրից, որն իրենցից այլևս ձեռք է քաշել ու ոչ պաշտոնապես: Գոնե պաշտոնապես հրաժարվեր, որ մարդ իմանար գլխի գալիքն ու իր անելիքը, հիմա մի տեսակ երկընտրանք է, ինչ անել; Նրանք ովքեր այդ հարցը իրենց տվել էին մի քանի տարի առաջ, հիմա երկրում չեն ու երևի շատ էլ լավ ապրում են: Ու այս պատմության մեջ հետաքրքրականն այն է, որ ստացվում է ոչ ոք մեղավոր չէ արտագաղթի համար, մինչդեռ կան բազմաթիվ պատճառներ հայրենիը լքելու համար: Եվ այդ շարքը կարելի էր երկար թվարկել` աշխատատեղերի բացակայություն, ցածր աշխատավարձեր, մի քանիսի ձեռքում հայտնված առևտուր, մի քանիսի իշխանություն, գնաճ, գնաճ, գնաճ: Կան նաև այսպես ասած մանր-մունր պատճառներ` հարկային գների մաքսիմալ թանկացում, ամեն սեղանիկի հարկային դաշտ մտցնելը և այլն: Չի բացառվում, որ մարդիկ լքեն իրենց հայրեիքը ասենք զութ նրա համար, որ իրենց փոքրիկ կրպակի կողքին մեծ սուպերմարկետ է բացվել, ու այդ սուպերմարկետի տերն էլ փակել է տվել փոքրիկ կրպակը: Բա ոնց մարդ չթողնի ու հեռանա: Բա ինչ անի, սոված նստի՞: Տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը չգիտի` ով է սոված, ով ոչ: Եվ պետք էլ չի, որ իմանա: Բայց պարտավոր է իմանալ, թե երկրում որքան է կազմում արտագաղթը: Նա միշտ շարունակում է պնդել, որ Հայաստանում ահագնացող արտագաղթ չկա: Չնայած կա տարբերակ, գուցե գիտի՞, բայց չի ներկայացնում: Ի դեպ, հավանական տարբերակ է, դեռ Հայաստանում ենք: Ամենահետաքրքրականը` կապված Գագիկ Եգանյանի հետ` ՀՀ նախագահի մոտ միգրացիոն քաղաքականությանը նվիրված խորհրդակցությունից հետո տված հարցազրույցում նա արտագաղթի փաստը հերքելու նպատակով հայտարարել է, թե իր հարևաններից ոչ ոք չի արտագաղթել։ Հարց է առաջանում` ինչպես կարող է մի առանձին վերցրած շենքից մարդիկ չարտագաղթեն, երբ բոլոր մյուս շենքերում բազմաթիվ փակ բնակարաններ կան։ Հետո պարզվեց ու մամուլում էլ տպագրվեց, որ Գագիկ Եգանյանն ապրում է Ավետիսյան փողոցում գտնվող փոքրիկ էլիտար շենքում, որտեղից իսկապես մարդիկ չեն արտագաղթել։ Սակայն գաղտնիքն այն է, որ այդ շենքի տարբեր հարկեր զբաղեցնում են Եգանյանների գերդաստանի անդամները՝ վերջինիս եղբայրները: Եվ ինչու արտագաղթեն, եթե Հայսատոնւմ առոք-փառոք կյանքն են վայելում: Իրենք կյանքն են վայելում, իսկ ոմանք էլ աշխատում են: Այ, օրինակ Ազգային վիճակագարության ծառայությունը աշխատում է ու պարբերաբար ներկայացնում է վիճակագրություն, այս անգամ էլ նա ներկայցերլ է մեր երկրից արտագաղթի տվյալները, որոնք հաստատ Գագիկ Եգանայնին այնքան էլ դուր չեն եկել: Այսպես` մեր երկրում ծնունդների թիվը պակասել է, արտագաղթը` աճել: Ոստիկանության անձնագրային բաժանմունքներում պաշտոնապես գրանցված քաղաքացիներից, միայն վերջին 3 ամսում, 458 մարդ դուրս է եկել հաշվառումից և մեկնել արտասահման մշտական բնակության: Ու հարկ է նկատել, որ եթե նախկինում մարդիկ էին, ասյպես ասած իրենց գլխի ճարը տեսնում, հիմա ստեղծված են բոլոր պայմանները` հայրենիքից հեռանալու համար, հիմա արդեն կան բազմաթիվ հրապուրիչ ծրագրեր: Գաղտնիք չէ, որ ներկայումս զանգվածային արտագաղթ է տեղի ունենում դեպի Ռուսաստանի Դաշնություն: Բազմաթիվ հայեր ընտանիքներով տեղափոխվում են: Նրանց խոստացվում է քաղաքացիություն և աշխատանք: Ծրագիրը շարունակվելու է մինչև 2013 թվականը: Մինչդեռ կառավարությունը չտեսալու է տալիս Ռուսաստանի դաշնային միգրացիոն գործակալության ներդրած միգրացիոն ծրագրը, որը հայաստանցիներին առաջարկում է Ռուսաստանում մշտական բնակության շահավետ պայմաններ:
Ո՞րն է սրա պատճառը: Իսկ գուցե հենց մեր կառավարությանն է ավելի է ձեռնտու, որ մարդիկ արտագաղթեն: Միգուցե նորից արհեսատական արտագաղթ են ստեղծում, ինչպես 90-ականներին երկիրը իրենց իսկ ծրագրերով դատարկեցին` պատճառաբանելով եղած միջոցները բոլորին չի հերիքի (Հրանտ Բագրատյան): Դա հասկացանք, իսկ ինչու են սխալ տվայելներ ներկայացնում, չնայած արդեն կարելի է դրան էլ հստակ պատասխանել` ցույց տալու համար առաջինը միջազգային կառույցներին, որ մեր երկրում ամեն ինչ շատ լավ է, մարդիկ ապրում են շատ լավ ու բարեկեցիկ: Ինչպես ասում են` խաբենք, դա էլ հո փողով չի: «Փողով չի, բայց խղճի հարց է»,-ասում են մեր համաքաղցիները, որոնցից փորձեցիքն պարզել իրենց տեսակետը արտագաղթի վերաբերյալ: Ու պարզվեց, որ նրանք միակարծիք են, եթե ունենան հնարավորություն ու նույնիսկ եթե չունենան, տեսնեն, որ այստեղ այլևս անելիք չունեն, անպայաման պետք է հեռանան այս երկրից: Խոսելով մարդկանց հետ, մեր խմբագրակազմը իր պարտքն է համարում ևս մեկ անգամ հիշեցնելու համապատասխան մարմիններին փոքր-ինչ մտածել վաղվա մասին, վաղը գուցե այլևս ուշ լինի:

Լուսանկարը` chi.am