Թուրքիայի և Հայաստանի միջև ստորագրած ցյուրիխյան արձանագրությունները կրկին կարող են օրակարգում հայտնվել: Այս մասին իր կարծիքն է հայտնել Թուրքիայի Եվրամիության հարցերով նախարար Էգեմեն Բագիշը APA-ին տված հարցազրույցի ընթացքում:
Այն հարցին , թե ինչ է լինելու հայ-թուրքական արձանագրությունների հետ, որոնք հանվել էին Թուրքիայի խորհրդարանի օրակարգից, նախարարը պատասխանել է. «Արձանագրությունները ոչ մի տեղ չեն անհայտացել: Նրանք այնտեղ են, որտեղ որ եղել են»: Բագիշը նաև պատասխանել է այն հարցին , թե արդյոք եվրոպական կառույցները շարունակում են պնդել Հայաստանի հետ հարաբերությունների բարելավումը. «Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը: Եթե Թուրքիան այս գործընթացում առաջընթաց տեսնի, ապա անհրաժեշտ քայլեր կձեռնարկի: Դրա համար հարկավոր է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության ավարտը»: