Հուլիսի 23-ից 30-ը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ: Հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է ավելի քան 700 կրակոց:
ՊԲ լրատվության և քարոզչության բաժնից տեղեկացնում են, որ առաջնային գծում բացի “AK” տիպի հրաձգային զինատեսակներից, հակառակորդը կիրառել է նաև “Սև նետ” և “CBD” տիպի դիպուկահարային հրացաններ :
ՊԲ դիրքապահ ստորաբաժանումները պահպանել են հրադադարի պայմանները և վստահորեն կրել մարտական հերթապահություն: