Նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը Facebook-ի իր էջում արձագանքել է ՀԱԿ առանջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի երեկվա ելույթին: Մասնավորապես ասվում է.
«Փաստորեն, մենք երեք տարի պայքարել ենք, որպեսզի անսահմանորեն բարձրացնենք Ավազակապետության հեղինակությունը միջազգային ասպարեզում` այն ներկայացնելով որպես քաղաքակիրթ պետություն: Նաև, երեք տարի շարունակ մենք ավազակապետերին հորդորում էինք գնալ զիջումների Ղարաբաղյան հակամարտության հարցում, բայց նրանք չէին հասկանում»:
Արզումանյանը նաև որոշակի տարբերություններ է նկատել Տեր-Պետրոսյանի ունեցած ելույթի ու տարածած գրավոր տեքստի միջև: