Արդարությունն ու հացի խնդիրը նույնն են

15

Րաֆֆի Հովհաննիսյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել են պատահաբար, բայց առանձնապես ինչ-որ քաղաքական բնույթի խոսակցություն չեն ունեցել: Այս մասին այսօր հայտարարեց «Ժառանգության» առաջնորդը: Հովհաննիսյանի խոսքով հաջորդ խորհրդարանական ընտրություններին իրենք ավելի մեծ կազմով են մտնելու խորհրդարան սակայն դա իր համար այդքան էլ կարևոր չէ: Մարտի 1 մասին պատգամավորի կարծիքը միանշանակ էր. «Ես թերահավատ եմ, որ մեր իշխանակարգը ունակ է մարտի 1-ի լրիվ ծալքերը բացահայտել: Եթե այս 3 տարիների ընթացքում ինքը չի արել, եթե ինքը պետք ունի քաղաքական հրահանգի, որ ինքը ինչ-որ գործ անի, դա մեծ ազդարար է առաջացնում մեր արդարադատության համակարգի վերաբերյա»: Հովհհանիսյանը համոզված է, որ «Հայաստանի քաղաքացին իր երկրում պետք է ունենա արդարություն և չկարծեք, որ արդարությունը և հացի խնդիրը դրանք տարբեր են»: