Ատելությունը պայթունավտանգ կարող է լինել

5

Միջազգային Եվրոպական Շարժում. ԼՂ հիմնախնդրի կարգավորման շուրջ անհրաժեշտ է ձևակերպել նոր մոտեցումներ

Միջազգային Եվրոպական Շարժման Հայաստանյան Խորհուրդը հանդես է եկել Կազանի հանդիպման վերաբերյալ հայտարարությամբ: Մասնավորապես ասվում `

«Ղարաբաղյան հիմնախնդիրը ոչ միայն հայերի և ազերիների գործն է, այլ վերածվել է տարածաշրջանային ու նույնիսկ Եվրոպայի համար աշխարհաքաղաքական հիմնախնդրի, հետևաբար լուծումները, որոնք ապագայում պետք է ձևավորվեն անհրաժեշտաբար պետք է բխեն տարածաշրջանային և Եվրոպական ինտեգրացիոն հեռանկարներից և պետք է խարսխվեն ազգերի խաղաղ համակեցության գաղափարից:

Չնայած խնդրի բարդությանը` կողմերը պետք է գիտակցեն, որ հասարակություններում սերմանվող ատելության մթնոլորտը, նույնիսկ Ղարաբաղյան խնդրի կարգավորման երկուստեք ընդունելի տարբերակով, կարող է հանգեցնել հետագա անցանկալի պայթունավտանգ իրավիճակների: Այս առումով իհարկե առաջին հերթին անելիքներ ունի Ադրբեջանական ղեկավարությունը:

Հայաստանի Եվրոպական Շարժումը տարիներ առաջ հանդես եկավ առաջարկով, որ անհրաժեշտ է ստեղծել Կովկասյան համագործակցության վերազգային մարմին, որը սկզբնական շրջանում կարող է զբաղվել բնապահպանական և երիտասարդական համագործակցության հարցերով: Եվրոպական շարժման առաջարկն է լրջորեն քննարկել Կովկասյան միասնական համագործակցության պլատֆորմ ստեղծելու գաղափարը, որը հետագայում, փոխադարձ հանդուրժողոկանության ձևավորմանը զուգահեռ, կարող է զբաղվել նաև տնտեսական, առողջապահական, կրթական և այլ հարցերով: Այս կազմակերպությունում պետք է հավասարապես ներգրավված լինեն Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի պատվիրակներ: Կառույցի ձևավորումը կարող է իբրև փորձ հիմք ընդունել Բենելուքսի ձևավորման և զարգացման պատմությունը»: