Ավագ լեյտենանտը մահացել է

7

Երեկ ժամը 17.00-ի սահմաններում, ճամբարային հավաքներից զորամաս վերադառնալիս N զորամասի զրահամեքենան Կապան-Գորիս ճանապարհի 39-րդ կմ-ում դուրս է եկել բանուկ հատվածից, աջ կողմի վրա շրջվել, գլորվել դեպի ներքևի ճանապարհահատված, որի հետևանքով զրահամեքնենայի ավագ, ավագ լեյտենանտ Արամայիս Հրաչիկի Սարգսյանը Գորիս քաղաքի հիվանդանոց տեղափոխելիս մահացել է: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ քննչական ծառայությունից:

Նրա հաղորդմամբ, զրահամեքենայի մեջ գտնվող մյուս 3 ժամկետային զինծառայողները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:

Ըստ զինվորական հոսպիտալի ներկայացրած տվյալների, զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում:

Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայության 9-րդ կայազորային քննչական բաժնում ՀՀ Քր. օրենգրքի 377 հոդվածի 2-րդ մասի (մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոների խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մահ) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: