Երևան քաղաքի Սարկավագի փողոցի թիվ 54/2 շենքի բակում` առվի մեջ, հայտնաբերվել է նռնակի բռնկիչ:
Դեպքի վայր են մեկնել Երևանի փրկարարական վարչության պետի տեղակալ փրկարար ծառայության փոխգնդապետ Գ. Հարությունյանը և Քանաքեռ-Զեյթուն համայնքային բաժնի պետ փրկարար ծառայության փոխգնդապետ Ա. Խաչատրյանը:
Դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցների կողմից նռնակի բռնկիչը տեղափոխվել է անվտանգ վայր: