Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից հետո որոշ հարցեր ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում դեռ բաց են, այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը: Վերջինս նշել է, որ «Մի շարք հարցերում առաջընթաց կա, միաժամանակ որոշ հարցեր դեռևս բաց են մնում»:
Թե ինչ հարցեր են բաց մնում, նախարարը չի պատասխանել` ասելով, որ դրանք մեկնաբանելը դեռևս վաղ է:
Հիշեցնենք, որ նախարարների հանդիպումը տեղի է ունեցել շաբաթ օրը` Մոսկվայում:
Քննարկման ընթացքում հնարավոր է եղել մոտեցնել որոշ դիրքորոշումներ հիմնական հարցերի վերաբերյալ, նշում է «Թրենդ» գործակալությունը:
Այս փաստաթղթերի նախագիծը կվերանայվի Կազանում հունիսին սպասվելիք եռակողմ հանդիպման ժամանակ: