Երևանի քաղաքապետին հերթական խորհրդակցության ժամանակ ներկայացվել է վարչական շրջաններում իրականացված կրպակների և ժամանակավոր շինությունների գույքագրման արդյունքները: Անդրադառնալով կրպակների ապամոնտաժման հարցին` Կարեն Կարապետյանը ընդգծել է, որ մայրաքաղաքի կենտրոնական և մյուս հատվածներում առկա ապօրինի և չգործող կրպակները պետք է ապամոնտաժվեն և հանձնարարել է ապամոնտաժման վերաբերյալ ծանուցումը առավելագույն լսելի դարձնել:
Ապամոնտաժվելու են նաև Աբովյան փողոցի վրա գտնվող ժամանակավոր շինություններն ու կրպակները. >,- նշել է Կարեն Կարապետյանը: