Աշխարհում 210 մլն մարդ գրեթե երկիր մոլորակի 5%-ը գոնե կյանքում մեկ անգամ օգտագործել է թմրադեղեր, իսկ ամեն տարի նրանցից 200 հազարը մահանում է: Այսպիսին են ՄԱԿ-ի զեկույցի տվյալնները:
Օփիումի և կոկաինի արտադրությունը վերջին տարիներին նկատելի նվազել են` հատկապես Աֆղանստանում կակաչի դաշտերը տուժել են համաճարակներից: Սակայն մարիխուանայինը և հաշիշինը չեն տուժել, հենց վերջիններիս են ամենից շատը կիրառում: ՄԱԿ-ի փորձագետները նշում են, որ այս թմրամիջոցների տեսակները այսօր շատ ավելի էժան են, քան 80-90-ականներին, դա էլ է պատճառ հանդիսանում, որ կոկայինի կիրառումն անցել է միջին հասակի երիտասարդներից դեպի ավելի երիտասարդները:
Ի դեպ, կոկային ամենից շատ օգտագործում են Եվրոպական երկրներում, այդ թվում` Իսպանիայում, Մեծ Բրիտանիայում և Իտալիայում: Ոչ պակաս վտանգավոր են նաև արհեստական թմրադեղերը, ինչպես օրինակ մեթամֆետամինը: