Անձրևը դժվարացնում է սողանքային գոտու աշխատանքները

4

Հոկտեմբերի 3-ի ժամը 12.50-ի դրությամբ Տավուշի մարզում տեղի ունեցած խոշոր սողանքի գոտում պարբերաբար տեղացող անձրևը դժվարացնում է որոնողական աշխատանքները: Այս մասին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից; ԱԻՆ-ը նաև նշում է, որ Լճկաձոր և Այրում համայնքներում էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնված է:
Հիշեցնենք, որ Հոկտեմբերի 2-ին, ժամը 19:03-ին M6 միջպետական մայրուղու 83-րդ կիլոմետրում Վանաձոր-Բագրատաշեն հատվածում` Այրում երկաթուղային կայարանի կամրջի մոտ (Լճկաձոր գյուղի հատվածում) տեղի է ունեցել սողանք: 130 մ երկարությամբ և 60 մ բարձրությամբ հողազանգվածը լցվել է ավտոճանապարհին և այն ամբողջովին դարձրել անանցանելի: Տեղում պարզվել է, որ փլվածքի տակ է մնացել տարբեր մակնիշի 35 մեքենա: