Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ Անկարան կարևորում է Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան ներկայացուցչի մասնակցությունը Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) անդամ երկրների ԱԳՆ ղեկավարների` Ստամբուլում տեղի ունենալիք խորհրդաժողովին:
Դավութօղլուն այդ մասին ասել է Անկարայում: «Հուսով ենք, որ սևծովյան տնտեսական համագործակցության սահմանները կընդլայնվեն», -հավելել է նա:
Հիշեցնենք, որ հունիսի 26-ին Ստամբուլում տեղի ունենալիք խորհրդաժողովին մասնակցելու համար պաշտոնական Անկարան հրավեր է ուղարկել նաեւ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին: