Եվրոպական երկրներում տնտեսական աճը զրոյական է, որոշ երկրների տնտեսությունը նույնիսկ փլուզման եզրին է: Չնայած Անգլիան խոստացել էր գումար հատկացնել ԵՄ-ին տնտեսական դժվարությունները հաղթահարելու համար, սակայն Մեծ Բրիտանիայի կանցլեր Ջորջ Օսբորնը եվրոպական երկրների ֆինանսների նախարարներին ասել է, որ Անգլիան չի պատրաստվում վճարել իր բաժին 38.75 միլիարդը դոլարը:
Ըստ որոշ աղբյուրների, Մեծ Բրիտանիան հրաժարվել է վճարել այն ժամանակ, երբ Եվրոպայի Կենտրոնական Բանկը զգուշացրել է, որ եվրոպայի պարտքային վարակը կարող է տարածվել եվրագոտու այլ երկրների վրա նույնպես և նույնիսկ տարածվել ողջ աշխարհի վրա: