Այրվել է

4

Մայիսի 25-ին` ժամը 12.57-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզում՝ Գավառ քաղաքի Ազատության փողոցի թիվ 4 շենքի հարակից տարածքում այրվում է ավտոմեքենա: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.08-ին, մարվել` 13.15-ին:

Այրվել է Հ.Միրիբյանին պատկանող ՛՛ԳԱԶ-53՛՛ մակնիշի առանց պետհամարանիշի ավտոմեքենայի խցիկը և թափքը:

Հրդեհի հետևանքով, ավտոմեքենայի ուղևոր, 1983թ.-ին ծնված Սեդա Սարգսյանը ստացել է այրվածքներ և մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը տեղափոխվել Գավառ քաղաքի կենտրոնական հիվանդանոց, այնուհետ` Երևան քաղաքի այրվածքների կենտրոն: Ս.Սարգսյանի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է: