«Ազատ Ձայն» լրատվականի հյուրն է «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը:
-Պարոն Սեֆիլյան` ընտրություններն, ըստ Ձեզ կընթանան բնականոն հունով, թե կլինեն «ականներ»:Նկատի ունեմ` քարոզարշավն ու ընտրությունները կանցնեն խաղաղ, թե՞ ավելի լարված մթնոլորտում։
-Մինչև այն ժամանակ, որ մեր երկիրը իշխում է բռնատիրական որակի ռեժիմ ապա այդ ռեժիմի օրոք ընտրություններ ակընկալել մեղմ ասած միամտություն է։ Ուստի առաջիկա օրերին մենք ականատեսը կլինենք բեմականացման, որի թատերագիրն ու բեմադրիչը նույն անձնավորությունն է նկատի ունեմ Սերժ Սարգսյանին։ Հիշելով, որ նա 2007 թ-ին ևս նույն դերակատարությունն էր ունեցել, և ի տարբերություն 2007 թ-ի ձևավորված խորհրդարանի լինելու է մի փոքր տարբեր ի օգուտ այսպես ասած նրա խմբավորման, որը կոչվում է «Հանրապետական Կուսակցություն» և ասեմ ձեզ, որ եթե այդ ամբողջը բեմականացում է, այսինքն եթե թատրոն է դա ուստի՝ սկզբից մինչև վերջ նախօրոք պլանավորված է և որևէ անակընկալներ ակընկալել այս գործընթացից կարծում եմ, որ ճիշտ չէ։
-Խնդրեմ ասացեք, ովքեր ունեն խորհրդարան անցնելու հնարավորություն:
-Անիմաստ եմ համարում կանխատեսումներ անել այս ուղությամբ։ Քանի որ ինչ հարաբերակցությամբ որ ձևավորվի այդ խորհրդարանը, գործող այս կեղծ քաղաքական դաշտում և այդ կեղծ քաղաքական ուժերի միջոցով արդյունքը նույնն է լինելու, այսինքն գործող ռեժիմը վերարտադրվելու է։ ՈՒստի այստեղ ես ոչ մի նշանակություն չեմ տալիս թե քանի ուժ կանցնեն, որովհետև որակական իմաստով որևէ փոփոխություն մեր ժողովրդի համար տեղի չի ունենալու։
-Իսկ ի՞նչ կասեք ցուցակների մասին, տարբեր կուսակցությունների ցուցակներում գրված են անուններ, որոնց ոչ ոք չի ճանաչում: Ի՞նչ է բոլորը` անկախ մասնագիտությունից և արած աշխատանքից կարող են խորհրդարան մտնել և օրենքներ ընդունել։
-Ցուցակների կազմման տրամաբանության ելակետը երբեք այն չե թե համապատասխան մարդիկ պետք է ունենան կարողություն օրենքներ մշակելու կամ օրինաստեղծ գործունեությամբ զբաղվելու։ Այլ տրամաբանությունը շատ պարզ է, ընդգրկել այնպիսի մարդկանց, որոնք հնարավորինս ինքնուրույն անձնավորություններ չլինեն կամ նրանց նկատմամբ առկա լինեն համապատասխան կոմպրոմատներ, որ վերահսկելի լինեն գործող բռնատիրոջ կողմից և դրա արդյունքում նա կարողանա վերարտադրել իր իշխանությունը և այսպես շարունակ։
-Ի՞նչ ակնակիլքներ ունեք ընտրություններից։
-Որևէ ակընկալիք չեմ կարող ունենալ որովհետև բռնապետության օրոք չկա ընտրություն, որովհետև առանց անկախ դատարանի հնարավոր չէ ընտրություններ կազմակերպել և այս ռեժիմի օրոք ընտրությունները ֆարս են, որովհետև արդյունքները արդեն կանխորոշված են, ու բոլորը պետք է գիտակցեն, որ այս վարչակազմը չի ձևավորվել ընտրությունների միջոցով ուստի չի էլ փոխվելու ընտրություններով։
-Խոսենք ՀԱԿ-ից: Չե՞ք ափսոսում, որ դուրս եք եկել կոնգրեսից: Գուցե Դո՞ւք էլ կըտրվեիք ԱԺ պատգամավոր:
-2009 թ-ի ամառվանից ես վերջնականապես եկել եմ այն եզրակացության, որ բոլորովին անիմաստ է այն բոլոր փորձերը ՀԱԿ-ի շրջանակներից ներս ինչ որ լուծումների հասնելու իմաստով։ Քանի որ հիմնականում այնտեղ մարդիկ մտածում և ենթարկվում են այս ռեժիմի կողմից բարձրացված խաղի կանոններին, այսինքն՝ նրանք փորձում են, փորձել են և փորձելու են դասական քաղաքականություն վարելով բռնատիրական ռեժիմում` ինչ որ փոփոխությունների հասնել, և ես կարծում եմ, որ նրանք երբեք արդյունքի չեն հասնի։ 2009 թ-ի ամառվանից մենք լծվել ենք մի գործընթացի, որը ըստ էության գտնվում է այդ ճահիճից դուրս։ Ճահիճ, ես նկատի ունեմ մերօրյա ձևավորված կեղծ քաղաքական դաշտը։ Համոզված լինելով, որ լուծումը գտնվում է այդ դաշտից դուրս և նոր դաշտի ձևավորման մեջ։
-Ի՞նչ եք կարծում, գուցե այս ընտրություններով նոր մարտի 1–եր գրանցվեն։
-Ո’չ, ես այն կարծիքին չեմ: Բավական նման է լինելու 2007թ-ի մայիսի 12-ի ընտրություններին և այդպիսի սրումներ ես չեմ սպասում ընտրությունների պատճառով։ Իսկ մեր երկրից ներս որևէ ժամանակ, որ իրավիճակը կարող է սրվել և նոր մարտի 1-երի վտանգներ նորից առաջանան դրանում ես կասկած չունեմ։ Ուստի չեմ ցանկանա բեմականացումը կապել ճշմարիտ, իսկական ժողովրդային պոռթկումների հետ։ Եվ «Սարդարապատ»-ի խնդիրն է առաջիկա սպասելի համաժողովրդային պոռթկումին զուգահեռ սկսել մի գործընթաց, որը հնարավորինս զերծ կպահի մեր երկիրը հավանական ցնցումներից։
-Կարծիք կա, որ ընդդիմություն, իրականում չկա, կա միայն մեկ ուժ, որը պայքարում է միայն սեփական գրպանը լցնելու համար: Դուք տե՞սնում եք ընդդիմադիր ուժ։ Եվ ո՞րն է։
-Այսօր մեր երկիրը ղեկավարվում է գրպանը լցնել ցանկացող մի խումբ մարդկանց կողմից և նրանք են, որ երկար տարիներ ձևավորել են քաղաքական կեղծ դաշտը։ Եվ ովքեր կփորձեն այդ կեղծ դաշտում որևէ լուրջ հաջողության հասնել, դա ապարդյուն աշխատանք է։ Այդ կեղծ դաշտում դժբախտաբար այսօր կան նաև համեմատաբար թվով քիչ, սակայն նորմալ գործիչներ, որոնք օր առաջ պետք է դուրս գան այդ դաշտից։ Այդ դաշտում գերակշռում են պատեhապաշտների, ստրկամիտների, անձնական կարծիք չունեցողների, ենթակաների մի մեծ բանակ։ Եվ այսօրվա քաղաքական դաշտը, եթե վերցնենք ամբողջությամբ և հարց տանք գոյություն ու՞նի իշխանություն և ընդդիմություն, ես կասեի, որ ըստ էության չունի, բացառությամբ մի քանիսի, որովհետև այնտեղ գտնվող գործիչներից որևէ մեկի մոտ, ըստ էության, համակարգային, արժեքային իմաստով փոփոխության խնդիր դրված չէ։ Եթե նույնիսկ այդ մասին բարձրաձայնում են և գեղեցիկ խոսքեր ասում, դա չի նշանակում, որ իրենք ցանկանում են կամ կարող են իրականացնել, որովհետև նրանք այսօր ապացուցել են, թե ինչպիսի արժեքներով առաջնորդվող մարդիկ են։
Ուստի օր առաջ պետք է մեր երկրից ներս ձևավորվի նոր մաքուր դաշտ, անկեղծ մարդկանցով, գործիչներ պետք է համախմբվեն, որոնք ազնիվ են, համեմատաբար մաքուր են, պատրատ են ընդհանուրի համար գնալ զոհողությունների և այդ համախմբմամբ և համապատասխան տեսլականի, հայեցակարգի, հանունի ճշտումից հետո միայն կարելի է գնալ լուրջ փոփոխությունների։
-Հայտարարել եք, որ նախապատրաստվում եք այլընտանքային ընտրությունների, ի՞նչ է դա նշանակում։
-Դուք տեսնում եք փոփոխությունները դարձել են համաշխարհային հրամայական և չեն սահմանափակվելու միայն միջին արևելյան երկներով։ Ապրում ենք համամոլորակային դեպի նոր ժամանակների եկունքային մի շրջան, որտեղ նոր կառավարման համակարգերի ծնունդն ու ձևավոrումը դարձել է անխուսափելի։
Այս անգամ ի տարբերություն Խորհրդային Միության փլուզման օրերի, մենք պետք է լինենք ավելի խոհեմ այն իմաստով,որ մեր շուրջ կատարվող փոփոխություններից պետք է քաղենք դասեր, ու չփորձենք առաջինների շարքում հայտնվել ինչպես 88-յան շարժման օրերին էր։ Զոր օրինակ կառանձնացնեի Եգիպտոսի հեղափոխությունը` ասելով հետևյալը, ժողովուրդը ըմբոստացավ, իջավ Տահրիր (Ազատագրում) հրապարակ և իր կամքը պարտադրեց ռեժիմի տապալմանը ավելի ճիշտ բռնատիրոջ տապալմանը, չունենալով նախօրոք որոշված քայլերի հաջորդականություն, գործընթացը թողնելով ինքնահոս վիճակում, որի պատճառով երկիրը ապրեց պարբերական ցնցումներ, և առաջիկա օրերը ևս հղի պահելով նույնանման ցնցումներով։
«Սարդարապատ» շարժման որոշումն է նախապատրաստել, հստակեցնել հանգրվանների բովանդակությունը և միայն դրանից հետո ժողովրդի կամքի պարտադրմամբ ձերբազատվել այս ռեժիմից։ Այսինքն ռեժիմի պարագլխի տապալումից հետո ստեղծվելու է անցումային փուլ և անցումային փուլի ավարտից հետո է, որ ձևավորվելու է լեգիտիմ իշխանություն։ Ուստի հարց է առաջանում, թե մարդկանց, որ համախումբն է տիրություն անելու անցումային փուլի ժամանակաշրջանում։ Այլընտրանքային իշխանությունների ձևավորումով լուծած ենք լինում այդ կարևորագույն խնդիրը ։ Թե ինչպես ենք ձևավորելու այլընտրանքային իշխանությունները, բնականաբար այդ ամբողջ գործընթացի հենքը պետք է լինի ժողովրդավարությունը այսօրվա քաղաքական դաշտից դուրս գործելով և ձևավորելով գործունեության նոր տրամաբանություն ։ Կարծում եմ, որ այդ գործընթացը փուլերից է բաղկացած լինելու։ Առաջին փուլով այլընտրանքային ընտրությունների արդյունքում կձևավորվի մարդկանց մի համախումբ, որոնք կստանան ինչ որ չափով հեղինակություն։ Երկրոդ փուլում այլընտրանքային ընտրությունների արդյունքում կստեղծվի և կձևավորվի արդեն հնարավորություններ շատ ավելի ժողովրդային մասշտաբով գործելու, և երրորդ փուլը մենք պատկերացնում ենք այդ ամբողջին հնարավորինս իրավական հենք տալու գործոնին, որի մեխանիզմները գոյություն ունեն, և այս ամբողջով, ըստ էության, ես խոսում եմ այլընտրանքային իշխանությունների ձևավորման ճանապարհային քարտեզի մասին, որը ոչ ուշ ապագայում «Սարդարապատ»-ը կհրապարակի։