«Ես խորապես մտահոգված եմ Ադրբեջանի որոշմամբ` հանցագործին ներում շնորհելու վերաբերյալ, քանի որ այդ որոշումը վնասում է վստահությանը: Այդ ահավոր և սահմռկեցուցիչ միջադեպը հանցագործություն է և չպետք է փառաբանվի»,- ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ ունեցած հանդիպումից հետո կայացած ճեպազրույցում հայտարարեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը՝ ավելացնելով, որ Ալիևի հետ հանդիպման ընթացքում նրան մի ուղերձ է փոխանցելու:
Նշենք, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը սեպտեմբերի 7-ին է ժամանելու Բաքու: