Աղավնաձորցիների բաց նամակը նախագահ Սարգսյանին

6

Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղի բնակիչները բաց նամակ են հղել Սերժ Սարգսյանին։

«Աղավնաձոր գյուղն ունենալով 350 հեկտար խաղողի այգի, որից տարեկան ստանում է 1700-2000 տոnնա խաղող , օր օրի կորուստ է կրում, քանի որ գործարանները չեն մթերում բերքը:

Ժամանակին չմթերելու դեպքում մեկ շաբաթվա ընթացքում գյուղը 2000 տոննայի փոխարեն կունենա 1000 տոննա , եթե վերածենք գումարի, ապա մոտավորապես 360 մլն դրամի փոխարեն 180 մլն դրամ, որը սարսափելի վնաս կհասցնի գյողացուն: Դուք գործարարների հետ հանդիպման ժամանակ հանձնարարեցիք , որ խաղողը պետք է մթերվի ժամանակին և վճարվի կանխիկ:

Խնդում ենք Ձեզ համապատասխան միջոցներ ձեռնարկել այս հարցի շուրջ»,- ասված է նամակում: