«Մի անգամ ինձ ամուսիններ դիմեցին, որ երկրորդ երեխան են ցանկանում ունենալ, բայց չեն կարողանում: Մի շարք հետազոտություններից հետո միայն կինն ասաց, որ գուցե մոտ 4 տարի տևողությամբ իրենց ձևով պաշտպանվելուց է, երբ հարցրի, թե ոնց եք պաշտպանվել, ասաց սեռական ակտից հետո կինը թռվռացել է, և չի հղիացել»,- սեքսապաթոլոգ Կարեն Այվազյանի` առաջին հայացքից զավեշտի հասնող այս պատմությունը իրական է: Պարզ չէ՝ մյուս քաղաքակիրթ երկրներում «ֆայմել են» նման բան թե ոչ, բայց գիտնականների մի խումբ, սրանից տասնյակ տարիներ առաջ հնարել են պահպանակները, որպեսզի երեխաների թիվը տվյալ ընտանիքում չհասնի տասնյակների: Բայց պարզվում է, որ դրանք էլ ոչ միայն 100 տոկոսանոց չեն, այլև կարող են առողջական լուրջ խնդիրների առաջ կանգնեցնել կանանց, մանավանդ, անուշադիր կանանց, ովքեր ուշ-ուշ են այցելում բժշկին:
Գինեկոլոգ Մարինե Առուստամյանն ասում է, որ ոչ ճիշտ օգտագործումը կարող է առաջացնել բազմաթիվ հիվանդություններ՝ սկսած արնահոսությունից վերջացրած չբերությամբ. «Կարող են լինել նաև այլ վարակիչ հիվանդություններ, կան հաբեր, որոնք կազդեն կնոջ ստամոքսի և լյարդի վրա: Ճիշտ է, որպեսզի կինը անցնի հետազոտություն, և բժիշկը նշանակի ճիշտ տարբերակը: Օրինակ մի անգամ մի կին էր եկել ինձ մոտ, ու պարզվեց, որ նա այնքան երկար էր մնացել առանց հետազոտության, որ իր ներքին օրգանները բավականին քայքայվել էին, մի կերպ կարողացանք կնոջը բուժել, այն էլ ոչ լիարժեք, նա այլևս չի կարող երեխա ունենալ: Նման դեպքերի պատճառը հիմնականում հենց իրենք են: Լսում են գովազդներին, սրանից-նրանից խորհուրդ են հարցնում և կանգնում են լուրջ առողջական խնդրի առաջ»,-ասում է նա ու կանացն խորհուրդ տալիս այնքան էլ չվստահել կանացի պահպանակներին: Սեքսապաթոլոգ Կարեն Այվազյանի երկար տարիների փորձը ցույց է տալիս, որ մարդիկ տարեցտարի ավելի շատ են դիմում պահպանակների օգնությանը. «Առաջ մարդիկ ամաչում էին, հիմա արդեն ոչ»,-ասաց նա: Իսկ Երևանի կենտրոնում գործող դեղատներից մեկի աշխատակցուհին` Սուսաննան, ասաց. «Մեր դեղատան առևտրի մոտ 30 տոկոսը պահպանակներն են, մարդիկ շատ են գնում: Բայց մի թերություն կա, երբեք չեն նայում ժամկետին»: Իսկ Ավանի դեղատնեևրից մեկի աշխատակցուհին ասում է. «Իհարկե համամտած նախորդ տարիների ավելի շատ են գնում պահպանակներ, բայց հիմնականում զգում եմ, որ ամաչում են»:
Ե՛վ սեքսապաթոլոգը, և՛ գինեկոլոգը հղիությունից խուսափելու համար խորհուրդ են տալիս չդիմել սեփական մեթոդների, այլ դիմել բժիշկներին՝ ևս մեկ անգամ հիշեցնելով, որ թռվռալը չի փրկի: