Ալիև. Մենք այլևս մեկ ազգ չենք և երբեք էլ այդպիսին չենք լինի

5

«Wikileaks» կայքը հրապարակել է է 2009 թ. ապրիլի 5-ին Բաքվում Թուրքիայի դեսպան Հուլուսի Կիլիչայի՝ Բաքվում ԱՄՆ դեսպան Էնն Դերսի գրված գաղտնի նամակը:

Ինչպես նշում է «Թուրան» գործակալությունը, Թուրքիայի դեսպանը ԱՄՆ-ին խնդրել է, որպեսզի վերջինս համոզի պաշտոնական Բաքվին, որ հայ-թուրքական սահմանի բացման դեպքում, Հայաստանը կշարունակի ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները:

Իլհամ Ալիևի հրաժարվելը մասնակցել Ստամբուլում կայացած գագաթաժողովին, Կիլիչ գնահատել է երկու երկրների միջև առճակատման նշան

Կիլիչը նաև տեղեկացրել է, որ Իլհամ Ալիևը հրաժարվել է Ստամբուլ մեկնել, չնայած ԱՄՆ նախագահ Օբամայի և ավելի վաղ Պետքարտուղար Քլինթոնը հեռախոսազանգերին: Բոլոր այն հավաստացիումները, որ Թուրքիան չի բացի սահմանն առանց ԼՂ հակամարտության կարգավորման, չստիպեցին Ալիևին փոխել որոշումը և Ստամբուլ գնալ:

Ապրիլի 3-ին Էնն Դերսը և Պետքարտուղարի նախկին տեղակալ Մեթյու Բրայզան Ալիևի, ԱԳ նախարար Մեմեդյարովի հետ միասին քննարկել են թուրք-ադրբեջանական հարաբերությունները ՝ հայ-թուրքական սահմանի բացման ստվերի ներքո:

Հաջորդ նամակում Դերսը ներկայացնում է, որ Բրայզան հայտարարել է, որ պետքարտուղար Քլինթոնի կողմից բերել է մի հայտարարություն, ըստ որի Վաշինգտոնը ջանում է հասնել այն բանին, որ հայ-թուրքական սահմանի բացումն ուղեկցվի ղարաբաղյան հակամարտության կարգավորման առաջընթացով: Նա նաև հայտարարել է, որ նախագահ Օբաման ուզում է Ալիևի հետ հանդիպել Ստամբուլում ապրիլի 6-7-ին:

Սակայն Ալիևը Թուրքիային մեղադրանք է ներկայացրել. «Մենք երբեք չենք մտածել, որ Թուրքիան մեզ այդքան էժանագին ձևով կվաճառի: Նախագահ Գյուլը ինձ խոստացել էր, որ առանց հակամարտության կարգավորման, թուրք-հայկական սահմանը չեն բացվելու: Նա խաբել է ինձ և ես նրան չեմ հավատում»: Ալիևը նշել է. «Թուրքիան պատմական սխալ է թույլ տալիս, որը երբեք էլ չի մոռացվի: Մեր հարաբերությունները երբեք էլ նախկինի պես չեն լինի: Մենք այլևս մեկ ազգ չենք և երբեք էլ այդպիսին չենք լինի»:

Նա նաև հայտարարել է, որ վերջ կդրվի երկու երկրների միջև գոյություն ունեցող էներգետիկ համագործակցությանը՝ հավելելով, որ Գյուլի և Էրդողանի կողմից իրեն խաբված է զգում, և նման իրավիճակում անիմաստ է Ստամբուլ մեկնել:

Իսկ Բրայզայի այն առաջարկին, որ պետք է քննարկել այս խնդիրները ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, Ալիևը նշել է, որ Բաքուն կհամաձայնի սահմանի բացմանը միայն այն դեպքում, եթե Հայաստանը բարի կամք դրսևորի՝ ազատագրի Ղարաբաղի 5 շրջանները, իսկ կարգավորման գործընթացը կշարունակվի:

Բրայզան նշել է, որ պահանջը, ինչպես նաև 5 շրջանների վերադարձը դժվար հարց է: