Իլհամ Ալիևը Ադրբեջանի զինված ուժերի ստեղծման 94-ամյակին նվիրված միջոցառման ելույթի ընթացքում անդրադարձել է նաև Ղարաբաղյան հակամարտությանը` նշելով, որ 1993-ից են իրենք սկսել բանակաշինության գործընթացները և այսօր ուժեղ բանակ ունեն: Գրում է APA-ն:
Ալիևը խոսել է նաև իրենց ռազմական ծախսերի չափսերի մասին` ընդգծելով. «Դա բնական է, քանի որ պատերազմը դեռ չի ավարտվել, ավարտվել է միայն առաջին փուլը: Գոյություն ունի հրադադարի ռեժիմ, սակայն կնքված չէ խաղաղության համաձայնագիրը: Դրա համար էլ պատերազմական պայմաններում ապրող երկիրը պետք է առաջին հերթին ուշադրություն դարձնի բանակային հարցերին»:
Ադրբեջանի ղեկավարի խոսքով` իրենց պետության ու ժողովրդի թիվ մեկ խնդիրը Ղարաբաղյան հակամարտությունն է: