Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեի (Ֆրանսիա) և Ռոբերտ Բրադտկենի (ԱՄՆ) հետ: APA-ի փոխանցմամբ` հանդիպման ժամանակ քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության ներկա վիճակը և կոնֆլիկտի կարգավորման հեռանկարները: