Ալեքսանդր Արզումանյանը կքվեարկի Հրանտ Բագրատյանի օգտին

10

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանը իր ձայնը տալու է Հրանտ Բագրատյանին:

«Մենք չենք կարող պատասխանատվություն կրել Հրանտ Բագրատյանի ամբողջական ծրագրի համար: Բայց ամենահոգեհարազատը, ազատականը երեք թեկնածուներից՝ Րաֆֆի Հովհաննիսյան, Պարույր Հայրիկյան և Հրանտ Բագրատյան, թերևս հենց Հրանտ Բագրատյանինն է»,- ասաց նա:

Ալեքսանդր Արզումանյանը հայտարարեց, որ «Ազատ դեմոկրատները» պատրաստ է իր տարածքային կառույցների միջոցով օգնել այդ երեք թեկնածուներին, եթե օգնության կարիք լինի:

Իսկ ինչ վերաբերվում է ընտրախախտումներին, Արզումանյանը դեռ արտառոց խախտումների չի հանդիպել, բայց դե նոր է սկսվել քարոզարշավը, դեռ հստակ չգիտի, ոնց կշարունակվի ընթացքը: