Երեկ Փարիզի «Օլիմպիա» համերգասրահում կայացել է Շառլ Ազնավուրի համերգը։
Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված համերգին ներկա են եղել Հայաստանի եւ Ֆրանսիայի նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Նիկոլա Սարկոզին։
Ազնավուրի հետ համերգին մասնակցել են նաեւ հայ եւ ֆրանսիացի երաժիշտներ՝ Բանաբարը, Ժյուլյեն Կլերը, Լիան Ֆոլին, Հասմիկ Պապյանը, Վարդան Մամիկոնյանը եւ այլոք։