Ապրիլի 2-ին Ադրբեջան են ժամանելու Եվրոպայի Խորհրդի համազեկուցողներ Գուդրուն Մոսլեր Թյորնստյորմը և Օննո վան Վելդհուիզենը:
Ինչպես փոխանցում է APA գործակալությունը, վերջինններիս ադրբեջանական այցի նպատակը տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությանը գնահատական տալն է: Այս տարվա հոկտեմբերին նրանք կպատրաստեն համապատասխան զեկույց և կներկայացնեն ԵԽ-ի Բյուրոյի կոնգրեսին:
Նշվում է, որ Ադրբեջանում տվյալ խնդրի շուրջ վերջին զեկույցը պատրաստվել է 2003 թվականին: Համազեկուցողների այցը կավարտվի ապրիլի 6-ին: