Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին աշխարհի ոչ մի երկիր չի ընդունում: Այս մասին հաղորդում է Trend գործակալությունը: Տեղեկատվության համաձայն, 3 ռազմագերիները և 5 քաղաքացիներ դիմումներ են ներկայացրել ՄԱԿ–ի փախստականների հարցերով գերագույն կոմիսարիատ, որտեղից էլ ուղարկվել են մի շարք երկրներ, սակայն հայերին մերժել են։ Գործակալությունը նաև նշում է, որ գերիները չեն ուզում Հայաստան վերադառնալ:
Հ.Գ. «Ազատ Ձայն» լրատվականը կփորձի ՊՆ-ից ճշտել, արդյոք իրենք տեղյակ են այս իրավիճակից և որքանով է հավաստի տարածված տեղեկատվությունը: