Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգը, իր 2010 թ. զեկույցին հաջորդած Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության շուրջ տիրող իրավիճակի մասին դիտարկումներին անդրադառնալով, նշել է, որ Ադրբեջանում խոսքի եւ խաղաղ հավաքներ անցկացնելու ազատությունը լուրջ խոչընդոտների է հանդիպում:
Համարբերգը ընդգծել է. «Պետք է ձեռնարկվեն անհետաձգելի միջոցառումներ մարդու այդ հիմնարար իրավունքների վերականգման համար»:
«Շինծու մեղադրանքներ են կիրառվել ձերբակալելու եւ լռեցնելու պատգամավորների թեկնածուներին, լրագրողներին եւ երիտասարդական շարժման ներկայացուցիչներին: Նման ահաբեկումը անհամատեղելի է մարդու իրավունքների հարգման եւ օրենքի գերակայության վրա հիմնված ժողովրդավարական հասարակության սկզբունքներին»,- շեշտել է ԵԽ հանձնակատարը: