Ադրբեջանում իրավիճակը սրվում է

9

«Թուրան» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ստիվեն Բլանկը նշել է, որ Ադրբեջանում լարվածությունը սկսել է աճել դեռևս 2010թ.-ի վերջից, երբ իշխանությունները սկսեցին իսլամիստների ճնշումներին ենթարկել: Այնուհետև սկսվեցին աջ ընդդիմության և երիտասարդության զանգվածային հուզումները: Նրա կարծիքով, իշխանությունները տեսնելով իրենց նախկին քաղաքականության ձախողումը, փորձեցին համաձայնության գալ արևմտյան ԶԼՄ-ների հետ, որպեսզի փոխեն հասարակական կարծիքը իրենց մասին:

Փորձագետի կարծիքով, իշխանությունները փորձում են համոզել միջազգային հանրությանը, որ ոչ-մի փոփոխություն երկրում չի սպասվում, և որ իշխանությունները հանդուրժող են իրենց նկատմամբ քննադատություններին:

Ըստ նրա, իշխանություններն ամեն գնով արևմտյան էլիտայի ներկայացուցիչների համար գործուղումներ են կազմակերպում դեպի Ադրբեջան, համոզում հասարակությանը, որ համագործակցում են Արևմուտքի հետ, որ կլինեն կենսաթոշակների, աշխատավարձերի և սոցիալական ծառայությունների բարձրացում: Այդ նույն ժամանակ ընդդիմությունը ճնշվում է:
Բլանկի խոսքերով, Ուզբեկստանը, Ադրբեջանը և Թուրքմենստանը ճնշում են նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաները: Ադրբեջանում պետությունը ցանկանում է վերահսկել «Skype»-ը և «Facebook»-ը:

Միաժամանակ, իշխանությունները գրոհ են սկսել իսլամական խմբերի և կազմակերպությունների դեմ: Բլանկը նշեց, որ Ադրբեջանում կառավարության և իսլամիստների պայքարը ծավալվում է դպրոցներում հիջափի (գլխաշորի) արգելքի շուրջ:
Այդ արգելքը զայրույթ է առաջացրել աճող կրոնական հասարակության մոտ, որը բողոքում է 2010թ.-ից: Հունվարի 7-ին, նախագահ Ալիևի վարած քաղաքականությանը քննադատելուց հետո ձերբակալվել է իրանամետ Իսլամական կուսակցության առաջնորդ Մովսում Սամեդովը:

Մինչ այդ, Սամեդովը մեղադրել էր Ալևին մզկիթներ քանդելու մեջ և համեմատել նրան խալիֆ Եզիդի հետ, որը հալածում էր շիաներին, և կոչ արեց տապալել բռնատիրական կարգը և Ալիևների անձի պաշտամունքը: Սամեդովը մեղադրվել է ռազմական ճանապարհով իշխանությունը զավթելու մեջ և ևս 20 իսլամիստների հետ ձերբակալվել է:
Աղբյուրը` Panorama.am