Ադրբեջանում՝ հայերի մասին գրողի դեմ բողոքի ակցիա

5

Ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիին առաջարկում են լքել երկիրը: Բաքվում նրա տան առջև բողոքի ակցի են կազմակերպել մի խումբ երիտասարդներ. «Ամոթ, Աքրամ Այլիսլի», «Աքրամ Այլիսլի, հայ»:

Ակցիայի վերջում այրել են գրողի դիմանկարը.

«Ենի Ազերբայջան» կուսակցության գործադիր քարտուղար Ալի Ահմեդովը մեղադրել է գրողին ազգային շահերի դավաճանության մեջ: «Այլիսլիի նման ժողովրդին ատող երկրորդ գրող դժվար է գտնել, նա հավանաբար իր գենետիկ արմատների պատվերն է կատարում»,- ասել է նա:

Նշենք, որ «Քարե երազներ» ստեղծագործությունը նվիրված է Ադրբեջանական ԽՍՀ-ում բնակված հայերին: