Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Թեյմուր Աբդուլաևը վստահեցնում է, որ իրենց չեն անհանգստացնում ԼՂ-ում անցկացվող զորավարժությունները. «Անհանգստանալու պատճառներ չկան», – «Թրենդ» լրատվական գործակալությանը ասել է նա:
Հիշեցնենք, որ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հետ ներկա է գտնվել Ղարաբաղի Պաշտպանության բանակի զորավարժություններին։