Ադրբեջանը հակադրվում է խաղաղ կարգավորման գործընթացի տրամաբանությանը

5

ԱԳՆ-ի մամուլի խոսնակը արձագանքել է ադրբեջանի կողմից խաղաղ բնակչին սպանելու մասին:

«Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել ղարաբաղյան հակամարտության գոտում՝ զինադադարի հաստատման 17-րդ տարեդարձի նախօրեին սպանելով հողագործական աշխատանքներ իրականացնող Արցախի խաղաղ բնակիչ Արայիկ Բալասանյանին:

Այս կարգի քայլերով Ադրբեջանը հակադրվում է ոչ միայն խաղաղ կարգավորման գործընթացի տրամաբանությանը, այլեւ ձգտում է բոլոր միջոցներով պահպանել լարվածությունը շփման գծում՝ խոչընդոտելով միջազգային հանրության կողմից ներկայացված առաջարկների հիման վրա հիմնախնդրի կարգավորմանը»,-ասել է ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: