«Ադրբեջանի դիրքորոշումը կայանում է նրանում, որ այդ հարցը հասունացել է որոշում ստանալու համար: Հակամարտությունը կարող է լուծվել եթե ոչ վերջնական կարգավիճակով, ապա գոնե նախնական տեսքով: Նախ և առաջ հայկական զորքերը պետք է դուրս բերեն տարածքներից»,- ասել Ադրբեջանի ԱԳ ղեկավար Էլմար Մամեդյարովը:
APA գործակալության փոխանցմամբ, Մամեդյարովը հավելել է. «Հակամարտության կարգավորված չլինելը, փախստականների ու հարկադիր վերաբնակների խնդիրը բացասականորեն է ազդում տարածաշրջանի զարգացման վրա: Ադրբեջանը մշտապես հանդես է եկել բարիդրացիական հարաբերություններ ունենալու դիրքերից»: