Ադրբեջանական լրատվամիջոցների կողմից տարածվող լուրերը, թե իբր ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի Աղդամի եւ Ֆիզուլու ուղղությամբ ընթանում են մարտական գործողություններ, ոչ այլ ինչ են, քան երեւակայության արդյունք: Այդ մասին հայտնում են ԼՂՀ Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից:
«Իրականում, համեմատած նախորդ օրերի հետ, հունիսի 7-ին լույս 8-ի գիշերը եւ օրվա ընթացքում առաջնային գծի տարբեր հատվածներում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հաճախականության նկատելի աճ, որը սակայն որեւէ կերպ չի ազդել եւ չի ազդում ընդհանուր իրավիճակի վրա:
ԼՂՀ ԶՈՒ առաջապահ ստորաբաժանումները վստահորեն վերահսկում են սահմանագծի ողջ երկարությամբ տիրող իրավիճակը եւ պատշաճ կերպով իրականացնում իրենց առջեւ դրված մարտական խնդիրը»,- նշվում է հաղորդագրոթյունում: