Ադրբեջանական դիվերսիան կասեցվել է

18

Ադրբեջանական դիվերսիոն խմբերը վերջին մի քանի օրերին ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում ակտիվություն են դրսևորում: ԼՂՀ ՊԲ-ն հաստատում է շփման գծում միջադեպի մասին տեղեկությունները:

Պաշտոնական տեղեկատվության համաձայն` փետրվարի 5-ի գիշերն ադրբեջանական դիվերսոն խումբը փորձել է ներխուժել ԼՂՀ տարածք, սակայն դիմադրության է հանդիպել եւ կորուստներ կրելով նահանջել է: Որոշ տվյալների համաձայն` ադրբեջանական կողմը տվել է 4 սպանված, կան վիրավորներ: Ղարաբաղյան կողմից կորուստներ չկան: