«Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը այսօր մի փոքր խմած էր, բայց այնուամենայնիվ որոշ տվյալներ ներկայացրեց իր անցկացրած հարցումներից մեր բնակչության սոցիալ-տնտեսական վիճակի , ապրելակերպի և լավատեսության ու հոռետեսության վերաբերյալ: Պարզվում է` մեր երկրում տնտեսական վիճակը մթնոլորտից ավելի վատ է: Ըստ հարցումների սոցիոլոգը եկել է այն եզրակացության, որ մեր երկրում աղքատների թվաքանակը ավելացել է հասնելով շուրջ 70%-ի, բարելավ կացության ընտանիքների քանակը նվազել է 2 անգամ` 54-ից հասնելով 25%-ի: Հարցումների մեջ «վատացել է» և «նվազել է» կետերը առանձնացվել էին , անհասկանալի է թե ինչու: Ըստ սոցիոլոգի մեր երկրում լավատեսների քանակը ավելի շատ է հոռետեսներից: Ասենք տնային տնտեսուհիները, երիտասարդներն ու բարձրագույն ավարտները ավելի լավատես են, քան ասենք միջնակարգ կրթություն ունեցողները, տարիքավորները կամ աղքատներն ու գործազուրկները: Սակայն զարմանալով այս արդյունքից Ադիբեկյանին հարցրին, ինչպես կարող են 70% աղքատ բնակիչների մեծ մասը լավատես լինել, երբ հացի փող չունեն, վերջինս. «Տնտեսական վիճակը և հոգեբանական վիճակը խիստ կապված չեն իրար հետ, այ տենցա, բա որովհետև հոգեբանությունա: 55%-ը ՄԱԿ-ի չափանիշով աղքատա, իրան աղքատ չի ճանաչում»:
Ի դեպ, ՄԱԿ-ի չափանիշներից: Ադիբեկյանը աղավաղեց այն. ասենք աղքատ են համարվում այն մարդիկ, ովքեր ամիսը 1 դոլար են վաստակում, աբսուրդի հասնող ցուցանիշ, ինչպես կարող է 1 դոլարով մեկ ամիս ապրել մարդը:Կամ 2 դոլար վաստակողը աղքատից մի աստիճան բարձր է:
Հավանաբար դեռ չեր սթափվել: