ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ողջունել է իշխանություն-ընդդիմություն երկխոսությունը` նշելով. «Դա շատ ողջունելի է, որ արմատական ընդդիմությունը նման առաջարկ է ներկայացնում իշխանություններին։ Իմ կարծիքով՝ հանրապետության նախագահը կգնա այդ քայլին, եւ կկազմակերպեն այդ երկխոսությունը, որը, իհարկե, համոզված եմ, որ բխելու է Հայաստանի Հանրապետության եւ ժողովրդի շահերից»:
Աբրահամյանը եւս մեկ անգամ շեշտել է, որ իշխանությունը բազմաթիվ առիթներով հայտարարել է երկխոսության պատրաստակամության մասին եւ հիմա էլ պատրաստ է դրան։ առաջարկ։