Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Սաֆար Աբիևը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ռոբերտ Բրադտկեին (ԱՄՆ) և Ֆրանսիան ներկայացնող հին ու նոր համանախագահներ Բեռնար Ֆասիեի ու Ժակ Ֆորի, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ հանդիպման ընթացքում խոսել է ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ։ Այս մասին հայտնում APA լրատվական գործակալությունը:
Հանդիպման ժամանակ քննարկվել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկայիս իրավիճակն ու հեռանկարները, ինչպես նաև շփման գծում տիրող իրավիճակը։