ԱՄՆ պետքարտուղարը Դավութօղլուի հետ խոսել է ԼՂ հակամարտության շուրջ

8

Anadolu գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն քննարկել են Ղարաբաղյան կարգավորման հարցը: Դավութօղլուն նշել է, որ խոսել են հայ-թուրքական հարաբերությունների, Ղարաբաղյան հակամարտության և ԵԱՀԿ ՄԽ-ի գործունեության ամրապնդման վերաբերյալ:

Ըստ Դավութօղլուի՝ ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն մտադիր է զարգացնել Թուրքիայի հետ բանակցությունները տարածաշրջանային հարցերի շուրջ: