ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Հայաստանի անկախության 20-ամյակի առթիվ շնորհավոր է, ուղերձում ասված է. «Միացյալ Նահանգները գնահատում է հարաբերությունները Հայաստանի հետ, որոնք հիմնված են փոխադարձ հարգանքի եւ շահերի վրա։ Մենք միասին աշխատում ենք նվազեցնել աղքատությունը, ընդարձակել առեւտուրն ու ներդրումները, խթանել քաղաքացիական հասարակության խմբերի աշխատանքը, եւ ավելի հասանելի դարձնել առողջապահությունը։
Մենք հարգում ենք Հայաստանի հարուստ մշակութային ժառանգությունը եւ վերահաստատում ենք Միացյալ Նահանգների հավատարմությունը՝ ուժեղացնելու համագործակցությունը երկու երկրների միջեւ»։