ԱՄՆ ՍԵնատը կրկին կքննարկի Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի հարցը

6

ԱՄՆ Սենատի հանձնաժողովն մայիսի 19-ին վերստին դիտարկելու է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Ռիչարդ Մորնինգսթարի թեկնածության հարցը, գրում է APA-ն` հղում անելով ԱՄՆ Սենատի պաշտոնական կայքին:

Սենատոր Ջոն Քերիի նախագահությամբ անցկացվելիք նիստում քննարկվելու է տարբեր երկրներում ԱՄՆ դեսպանի պաշտոնում 12 թեկնածությունների հարցը: Ակնկալվում է նաև, որ տեղի է ունենալու քվեարկություն՝ տվյալ թեկնածությունների շուրջ:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Ռիչարդ Մորնինգսթարի թեկնածությունն առաջադրել է այս տարվա ապրիլի վերջին: Նշենք, որ 1999-2001 թվականներին Մորնինգսթարը եղել է ԵՄ-ում ԱՄՆ դեսպան, իսկ 2009 թվականի ապրիլի 20-ին նշանակվել է Եվրասիայի էներգետիկ հարցերով ԱՄՆ պետդեպարտամենտի հատուկ ներկայացուցիչ:

Հիշեցնենք, որ ԱՄՆ Սենատի արտաքին կապերի հանձնաժողովը Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Ռիչարդ Մորնինգսթարի թեկնածությունը քննարկել է նաև հունիսի 13-ին: